«Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն իրավունքին, օրենքին, օրենսդրությանը և Սահմանադրությանը ինքնիրավչություն է, ուրիշ խոսք չկա և մինչև անգամ դա հանցագործություն է: Նույնիսկ Քրեական օրենսգրքում ինքնիրավչության համար հոդված կա, այնպես որ փնտրել խոսքեր կամ փնտրել, թե դա ինչ է, կարծում եմ՝ վաղուց պետք է դադարեցնենք:
2018 թվականից բոլոր գործողությունները տեղի են ունեցել օրենսդրության և նորմերի խախտմամբ: Իսկ դատարանի հանդեպ Փաշինյանի վերաբերմունքը նո՞ր է մեզ համար, նա ընդհնարապես գտնում է, որ բոլորը պետք է ենթարկվեն իրեն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը