ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախը ծախելուց հետո՝ նիկոլը հետևողականորեն շարունակում է կազմաքանդել նաև Հայաստանը, պետական համակարգի բոլոր հնարավոր ինստիտուտները։ Իսկ մեր հասարակության մի ստվար զանգված, հանցավոր անտարբերությամբ, անբացատրելի անմեղսունակությամբ՝ աղուհացով դիմավորում է դավաճանին և մասնակից դառնում պետականության ոչնչացմանը։
Խեղկատակի քմահաճույքը վերածվել է վերսահմանադրական գործիքի։ Երկիրն ու պետությունը, ազգային շահը, մենք բոլորս պատանդ ենք ստահակի ու նրա թիմի ձեռքում։ Հայաստանը վաղուց իրավական երկիր չէ, Հայաստանը ոչ սոցիալական և ոչ էլ՝ ժողովրդավարական երկիր է։
Այս քաոսի շահառուները Թուրքիան և Ադրբեջանն են։
Հայաստանը մի տեսակ չկա․․․
Երկրում հետևողականորեն տապալվում է սահմանադրական կարգը, իսկ դուք լռում եք ու հաշտվում։ Շագրենի կաշու պես փոքրանում է երկիրը, իսկ դուք լռում եք ու հաշտվում։ Դավաճանը մեր որդիներին տանում է կառափնարան, հետո պղծում է նրանց գերեզմանները, իսկ դուք հաշտվում եք ու լռում։
Ես մերժում եմ հասկանալ այն սպաներին, ովքեր օրեր առաջ երկիրը կործանող վարչապետին հրաժարականի կոչ էին ուղղել, գուժել երկրի կործանման մասին, իսկ այսօր ոտնկայս դիմավորում էին պարտվածին ու հայրենիք ծախողին։
Ես մերժում եմ հասկանալ ձեզ, ես մերժում եմ հասկանալ մեզ․ դուք որդեգրել ենք պետություն չունենալու իռացիոնալիզմը․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը