Իրավական որևէ կազուս չկա՝ Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից, Արտակ Դավթյանը նշանակված է համապատասխան պաշտոնում, լրագրողների հետ զրույցում արձանագրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Բադասյանը նկատեց, որ վարչապետի հայտարարությունն ընդամենը արձանագրում է՝ վարչապետը որևէ լրացուցիչ գործողություն չի անում: Նա մեջբերեց, որ եթե նախագահը չի դիմում Սահմանադրական դատարան կամ առարկությունը չընդունվելուց հետո համապատասխան հրամաանգիրը չի ստորագրում, ապա հրամանագիրն իրավունքի ուժով մտնում է ուժի մեջ:
Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ նշանակություն ունի Վարչական դատարանի որոշումը, նախարարն ասաց.
«Այդ ակտը, մեր հստակ դիրքորոշմամբ, կոնկրետ նշված գործընթացի վրա ազդեցություն չունի: Ի՞նչ կլինի հետագայում՝ կտեսնենք դատավարության ընթացքում»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը