Վաշինգտոնը հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Նովրուզի կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում, հաղորդում է Sputnik Азербайджан-ը:
«Դա թարմացման ժամանակ է, հնարավորություն է հաստատելու մեր համագործակցությունն և հանձնառությունը, խաղաղությանը։ Իմ վարչակազմը Ադրբեջանի հետ աշխատելու է անվտանգոային ընդհանուր հարցերի լուծման և տարածաշրջանային հաշտեցման ուղղությամբ»,-նշվում է նամակոմ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը