17 03 2021

Բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն. Ջոնաթան Լաքոթ



Բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն: Այս մասին մարտի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ պատասխանելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ ձերբակալվածների մասին հարցին: «Իմ մոտեցումը պարզ է. բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն: Դա վերաբերում է ոչ միայն մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը գերի ընկածներին, այլ նաեւ բոլոր գերիներին՝ համապատասխան միջազգային մարդասիրական իրավունքին և Ժնևի կոնվենցիաներին»,-ասաց դեսպանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ