«Դեժավյու»-ի իշխանական աղբյուրը տեղեկացրել է, որ ՄԻՊ Արման Թաթոյանի վրա հարձակումները և ֆինանսավորման կրճատումը նախաձեռնել է իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Սակայն, Թաթոյանի վրա ճնշումներ գործադրելու հրահանգը չի եղել Նիկոլ Փաշինյանի կողմից, դրա մասին Մարիա Կարապետյանը բազմիցս բարձրաձայնել է իր իշխանական ընկերների մոտ՝ չբացելով փակագծերը, թե ում հորդորով է կատարվում ՄԻՊ-ի տապալումը։
Մեր աղբյուրը մեզ փոխանցեց որ Մարիային դրա մասին խնդրել են իր ադրբեջանցի ընկերները, որոնք շուտով հանդես են գալու հայ-ադրբեջանական եղբայրության վերականգնման նախաձեռնություններով, իսկ հայկական կողմից արձագանքելու է Մարիա Կարապետյանը։ Մեր աղբյուրը պատմեց, թե Մարիան է ասել, որ ադրբեջանցիները հավաստիացնում են որ ամեն բան լավ է լինելու, մի խոչընդոտ կա ընդամենը, Արման Թաթոյանի փոխարեն, պետք է այլ թեկնածու դնել որը, ավելի հանդուրժողական կլինի գերիների, անհետ կորածների և առհասարակ գերի ընկածների իրավունքները չի գերադասի հայ-ադրբեջանական մերձեցման նախաձեռնություններից։
Հայտնի է, որ Մարիա Կարապետյանը սորոսական համարում ունի և այն պատգամավորներից է, որ ադրբեջանում բազմաթիվ ընկերներ ունի, որոնք ավելի շատ հասարակական սեկտորից են, սակայն կապված են ադրբեջանական «Նոր Ադրբեջան» իշխանության կուսակցության հետ։
Հիշեցնենք նաև, որ Մարիա Կարապետյանն էր, որ անցագիր էր տրամադրել տրանսվեստիտի, ով աղմկահարույց ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից»,- գրում է տելեգրամյան ալիքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը