Սյունիքում աեմն ինչ լավ է, անվտանգ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Պատգամավորը միևնույն ժամանակ խոսել է ԱԱԾ-ի զգուշացումների մասին՝ հայտարարելով, որ ծառայությունը ճիշտ է անում. «Ինձ անձամբ կանգնեցրել են ու ասել, որ ցանկացած օգնության անհրաժեշտության դեպքում զանգեմ հրապարակված համարով:
Դա նշանակում է, որ այդ համարով զանգահարելու դեպքում կժամանեն, կօգնեն, նույնիսկ մեքենայի անսարքությունը կվերացնեն:
Սա է, ոչ թե ասում են, որ առևանգվելիս պետք է զանգել: Եթե առևանգեն, ո՞նց է զանգելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը