2019թ․ հունվարի 15-ին Նիկոլ Փաշինյանը ծառայողական ավտոմեքենայից լայվ մտավ ու ասաց․ «Ինձ համար կլինի ամենամեծ ողբերգությունը, ամենաանընդունելի վիճակը, երբ պարզվի, որ իմ՝ ՀՀ վարչապետ լինելն ավելի շատ հարկավոր է ինձ, ոչ էթե ՀՀ քաղաքացիներին։ Որ պահին էդպես լինի, ես, նշանակում է, անելիք չունեմ էս կարգվիճակում»։
2019թ․ ապրիլի 15-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Մենք ասել ենք՝ Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Մենք կռիվ չենք տալու, չենք ճանկռելու, իշխանությունը ծռելու, կեղծելու հարց չենք լուծելու»։
Այսօր՝ իշխանության գալուց երեք տարուց էլ պակաս ժամանակում, երբ Նիկոլ Փաշինյանի հանդեպ մեծ վստահությունը փոխվել է անվստահության և ավելին, ատելության, Նիկոլ Փաշինյանը ճանկռելով պահում է իշխանությունը։ Նա շարունակում է պաշտոնին մնալ, չնայած նրա այցերը չեն ընդունվում մարզերում, բեմադրում են հանդիպումներ, որևէ պետական հիմնարկ այցելությունը դարձել է գլխացավանք, նախարարական շենքեր է մտնում հետնամուտքից։ Ու չնայած այս ամենին, պահում է իշխանությունը․ որովհետև իր իշխանությունն այսօր պետք է միայն իրեն՝ Փաշինյանին՝ որպես անվտանգության երաշխիք։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը