12 03 2021

Այս վիճակից դուրս գալու համար քննակումներ կան իմ և ՀՀ նախկին երեք նախագահների միջև. Գագիկ Ծառուկյան․ Tert.am



Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար պետք է քննարկել, հանդիպումներ անցկացնել ու լուծման տարբերակներ գտնել: Այս մասին այսօր Tert.am-ի, «Արմնյուզ»-ի և ևս չորս լրատվամիջոցի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

 

Tert.am-ի հարցին, թե այդ լուծման տարբերակների վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը քննարկումներ ունենո՞ւմ է ՀՀ երեք նախկին նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, քաննարկուներ լինում են»:

Ճշտող հարցին՝ այսինքն նա քննարկումներ ունենո՞ւմ է նախկին նախագահների հետ, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Հանդիպում ենք, քննարկում ենք, կարծիքները տարբեր են լինում, սակայն որ կարծիքն ավելի ճիշտ է, դա հիմնավորվում է, ընդունվում է»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ