«Երբևիցե որևէ մեկի մտքով չանցնի, որ Արցախը չի ունենալու Զինված ուժեր», այս մասին Արցախի Հանրային հեռուստատեսության «Օր․ Թեմա» ծրագրին տված հարցազրույցում նշել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, փոխանցում է «Արցախպրեսը»։
«Արցախն ունեցել է, ունի և ունենալու է Զինված ուժեր` ավելի մոբիլ, ավելի մարտունակ: Մենք բոլորս միասին ընդհուպ կարող է օգնենք, թույլ չտանք, որ ռազմական ճանապարհով որևէ հարց լուծվի Հայաստանի Հանրապետությունում: Նույնը վերաբերում է Արցախի Հանրապետությանը: Ամեն ինչ պետք է անել քաղաքակիրթ ճանապարհով»,- ասել է նա: Բալասանյանը նշել է՝ Արցախը չեն թողնելու, որ որևէ մեկի գրկում լինի, Արցախը լինելու է որպես սուբյեկտ, որպես հայկական:
«Ավելի քան վստահ եմ, Հայաստանի Հանրապետության հետ մենք ունենալու ենք մեկ միասնական մեծ Արմենիա»,- ասել է Արցախի ԱԽ քարտուղարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը