12 03 2021

Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելը անընդունելի է․ Սենոր Հասրաթյան

Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելը անընդունելի է․ Սենոր Հասրաթյան

Կա հայի տեսակ, որի համար օրենքով ապրելը անընդունելի է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ասել է թե՝ երբ գործում է օրենքի «դիկտատուրան», հայի այդ տեսակը, իսկույն եւեթ իշխանությանը նայում է որպես «բռնատիրության», իսկ նրա ղեկավարին՝ «բռնակալի», անկախ նրանից, թե երկիրն ինչպիսի ձեռքբերումներ է ունենում այդ ընթացքում:

Հակառակ դրան, հայի այդ տեսակը, ասես, ողջունում է այն «օրենքի երկիրը», որտեղ քաղաքացին ու իշխանությունը գործում են տարաբեւեռ հարթություններում եւ նրանցից ամեն մեկն անում է այն, ինչ ցանկանում է, ասել է թե՝ քաոս: Այս պարագայում եւս նրա համար կարեւոր չէ, թե արդյունքում ինչ է ունենում երկիրը...

Հայի այդ տեսակի համար կարեւորն ինքն է ու իր սահմանափակ միջավայրը եւ ոչ այն ՕՐԵՆՔԻ երկիրը, որտեղ իրավունքն ու պարտականությունը հավասարապես ապրում են կողք-կողքի եւ տարածվում բոլորի վրա...

Հայի այդ տեսակի պատկերացմամբ ժողովրդավարություն ասվածը ոչ թե օրենքով ապրելն է, այլ այնպես, ինչպես թելադրում է սեփական շահը... Արդյունքում, հենց այդպես էլ իշխանության են գալիս պատահականությունները եւ Երկիրն ունենում է այն, ինչ ունենք այսօր»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ