11 03 2021

Ազգը անցնելով անասելի փորձությունների միջով, շարժման հետ ամրանում, կարծրանում է․ Անուշավան Դանիելյան

Ազգը անցնելով անասելի փորձությունների միջով, շարժման հետ ամրանում, կարծրանում է․ Անուշավան Դանիելյան

Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Շարժումը շարունակում է իր երթը, շարժման ընթացքում խնոցու պես հարելով, զատելով պիտանին անպետքից, օգտակարը վնասակարից, պարզն ու զուլալը պղտորից։ Շարժումը գնալով ինքնամաքրվում է ընթացքում կողքից կպած քուծուծներից ու գծուծ տարրերից։ Շարժումը ընթացքում թոթափվում է սին հույզերից, անհիմն հույսերից, ու կեղծ կույսերից։

Ժողովուրդը, շարժման մասնակիցները ընթացքում, ինչպես խնոցու խառնարանում՝ շփվում ու ճանաչում են միմյանց, ֆեյսբուքյան ընկերները դառնում են իրական ընկերներ ու բարեկամաներ։ Շարժումը հետզհետե իր մեջ է ներառում ազգի սերուցքը, մտավորականությանը, ազգային, պետական, քաղաքական գործիչներին, զինվորականներին ու ազնիվ, հայրենասեր քաղաքացիներին, դառնալով ժողովրդի գաղափարների խառնարանն ու ինտելեկտուալ մտքի գանձարանը։ Շուտով քաղաքի Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում ժողովուրդը կտեսնի ու կունկընդրի մեր ճանաչված արվեստի գործիչներին, երաժիշտներին, ասմունքողներին։

Ազգը անցնելով անասելի փորձությունների միջով, շարժման հետ ամրանում, կարծրանում է ու մարմնավորում իր մեջ ԱԶԳ, ԲԱՆԱԿ, ՀԱՂԹԱՆԱԿ կարգախոսը։ Այսպիսի ասացվածք կա дорогу осилит идущий, ճանապարհը գնալով են հաղթահարում։ Եվ ուրեմն, չենք ընկրկելու դժվարությունների առջև, չենք հիասթափվելու։ Միասին, ձեռք ձեռքի տված դեպի հաղթանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ