10 03 2021

Մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն․ Նիկոլ Փաշինյանը՝ ԶՈՒ ԳՇ հրամկազմին

Մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն․ Նիկոլ Փաշինյանը՝ ԶՈՒ ԳՇ հրամկազմին

Մենք բառիս բուն իմաստով միասին անցնում ենք բավականին ծանր փորձության միջով, բայց ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեր երկիրը, մեր ժողովուրդը, որեւէ քաղաքացի, կառավարության որեւէ անդամ, մեզնից որեւէ մեկը չի կարող թերագնահատել այն անուրանալի ծառայությունները, որ Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ գեներալներ եւ սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ մատուցել են եւ մատուցում են մեր երկրին: Այս մասին ՀՀ ԶՒ ԳՇ հրամկազմի հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն եւ համոզված եմ, որ այդ պատասխանատվությունը կկրենք պատվով: Զինված ուժերի կարիքներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում ու շարունակելու են մնալ կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ