Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Փետրվարի 25-ին ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ
Հայտարարությունը ստորագրել են ԶՈՒ ԳՇ 19 գործող գեներալներ և 21 գնդապետներ: Բանակի գրեթե ողջ բարձրագույն հրամանատարական կազմը:
Մարտի 1-ին, առանձին հայտարարությամբ ԶՈՒ ղեկավար կազմը վերահաստատել է իր գնահատականներն ու պահանջը: Մարտի 3-ին ԳՇ-ն կրկին պաշտոնապես վերահաստատել է իր մտադրությունը և ԳՇ պետին պաշտոնից ազատելու հակասահմանադրական հիմքերը:
Այսօր Օնիկ Գասպարյանը, այնուհետև ԳՇ ղեկավար կազմը կրկին վերահաստատեցին իրենց գնահատականները և պահանջը. այն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը: Բացի այդ՝ ԳՇ պետը և ԳՇ պետի առաջին տեղակալը, ՀՀ վարչական դատարանում վիճարկում են իրենց` պաշտոններից ազատելու անօրինական հիմքերը:
Ի՞նչ է սա նշանակում.
Ա) Նիկոլը չունի իշխանություն Հայաստանում, և նրա գործողությունները քաղաքական և իրավական իմաստով կորցրել են լեգիտիմությունը.
Բ) Նրան չի հաջողվելու իր պատկերացումները պարտադրել Բանակին: Հետևաբար ձախողած պետերազմի, տարածքային կորուստների, իր արկածախնդրությանը զոհ գնացած 5000-ից ավելի զոհերի, պետական և սահմանադրական կարգերը տապալելու միակ պատասխանատուն մնալու է Նիկոլ Փաշինյանը:
Գ) Նիկոլին թվում է, թե ինքն է իրավիճակի տերը, և ի՞նչ ցանկանում՝ անցկացնում է: Քանի որ իր գավառական կերպարով չունի հեռուն տեսնելու խելամտություն, այսօր կիրառում է իր ձեռքի տակ եղած բոլոր ուժային և մանիպուլյատիվ մեթոդները: Սակայն մոռանում է, որ ուժայիններն ընդամենը օրվա հրաման կատարողներն են և չի հասկանում, որ եթե իրեն ասում են “ճիշտ այդպես” կամ “Լսում եմ”, դա դեռևս չի նշանակում, որ իր հետ համաձայն են: Նույն իրավիճակն է Բանակում, Ոստիկանությունում, քնչական մարմիններում, դատարաններում, դատախազությունում և այլն: Նույնն է նաև իր խմբակցությունում: Ոչ ոք չի ցանկանում, Նիկոլի հետ կիսել մեղադրյալի նստարանը:
Դ) Նիկոլը չի հասկանում նաև, որ իր անձնական անառողջ ամբիցիաներով, այսօր հիմար վիճակի մեջ է դրել պաշտպանության նախարարությանը, նոր ԳՇ պետի տեղապահին (ում խորապես ցավակցում եմ), իրեն "սատարող" լրատվամիջոցներին, իրեն "սատարող" գործարարներին, կառավարության անդամներին և այլն:
Ե) Նիկոլն այսօր համառորեն գնում է մի ամբողջ համակարգի դեմ՝ ոտնահարելով պետական շահերը: Նա չի գիտակցում, որ համակարգը նրա համար է, որպեսզի այն կարողանաս արդյունավետ ուղղորդել դեպի պետական ու հանրային կառավարում, դեպի համընդհանուր շահը: Իսկ նա՝ համակարգը ցանկանում է հարմարեցնել բացառապես իր թշվառ պաշտոնավարման երկարաձգմանը:
Զ) Եվ վերջապես, եթե Նիկոլին թվում է, թե նախագահ Արմեն Սարգսյանին, նման հիմար վիճակների մեջ դնելով, հեշտությամբ մարսելու է, չարաչար սխալվում է: Արմեն Սարգսյանը, որքանով ես եմ տեսնում, մարաթոնային գործիչ է, և նրան մատերի վրա պարացնել, ոչ թե Նիկոլին, այլ շատ-շատերին չի հաջողվել:
Այնպես, որ կապիտուլյանտը, շարունակում է ավելացնել իր թշնամիների քանակը: Տրորում է բոլորի արժանապատվությունը, անցնում է բոլորի վրայով, քանզի չի գիտակցում, որ որքան շատ մարդ դուրս գա իր դեմ, այնքան ծանր ու դաժան է լինելու իր՝ օրինական պատասխանատվության աստիճանը:
Հայաստանին և Հայ ժողովրդին խայտառակ կապիտուլյացիայի տանելու համար նա բնականաբար դատվելու է, և ենթադրում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը