Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։
«Երբ մարդը ամբողջ կյանքն ինքնամոռաց նվիրվում է երկրին ու հայտնվում են մարդիկ, որոնք իրենց օրում երբեք անգամ հարևանին մի բաժակ ջուր չեն տվել ու սկսում են թերագնահատել, վատաբանել, նվաստացման փորձ անել և այլն։
Է, ասենք Օնիկ Գասպարյանին ազատեցին ու մի քանի հատ էլ անիմաստ բաներ գրեցին, հո հնարավոր չէ այդ մարդու վաստակը ջնջել։ Մե՜կ է, այնքան վաստակ ունի, որ էդ անիմաստ խոսողները արժանի էլ չեն իր անունը հնչեցնելուն։
Ամենահեշտ ձևն է մարդուն էս կամ էն անձի հետ ասոցացնելն ու փորձել վարկաբեկելը, բայց դժվար է էդ մարդուց նվիրումով հայրենիքին ծառայել սովորելը։ Խելքի եկե'ք», - գրել է Սոֆյա Հովսեփյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը