Նիկոլ Փաշինյանը զարմանալի հատկություն ունի, նա ամեն ինչ անում է, որ մեզ համար ամեն ինչ վատ վերջանա։ Այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Նա չի կարող կառավարել մի երկրում, որտեղ ինստիտուտների մեծ մասն իրեն չեն ենթարկվում։ Նա գնալու է, բայց գնալու է ամենամեծ վնասը հասցնելով մեր պետությանը, սա է խնդիրը։ Ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե մենք ունենայինք նախագահ: Բայց մենք նախագահ չունենք, մենք ունենք մի հարուստ տուրիստ, ով ապրում է 5 աստղանի դղյակում, որին սպասարկում է 170 հոգանոց աշխատակազմ։ Նա մեր գրպանի հաշվին պտտում է աշխարհում՝ որևէ օգուտ չբերելով Հայաստանին»,-ասաց Մանուկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը