Մի շարք քաղաքացիներ և փաստաբաններ, նախագահական նստավայրի դիմաց ակցիա են իրականացնում և պահանջում, որպեսզի Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու պահանջով։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Հասկանալի է, որ նախագահը հայտարարել է, թե չի ստորագրելու ԳՇ պետին աշխատանքից ազատելու հրամանագիրը, բայց նախագահի կեցվածքից պարզ է դառնում, որ նա չի էլ շտապում դիմել ՍԴ։
«Ստացվում է, որ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի, և այս պայմաններում նա փոխանակ երկու լուրջ սահմանադրական մարմինների միջև վեճը տեղափոխի դատական հարթակ, հրաժարվում է այդ գործիքից և բոլորիս թողնում է բախտի քմահաճույքին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը