Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Առաջին Նախագահը և՛ նալին է խփում, և՛ մեխին՝ մի կողմից զինվորականության արձագանքը համարելով հասկանալի, մյուս կողմից ողջունելով նրանց《զուսպ կեցվածքը》՝ քողարկելով իր խոսքերը սահմանադրականությամբ՝ չբացատրելով՝ այդ ինչպե՞ս է ստացվում ի դեմս Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ ֊ն իրավացի է, բայց պետք է անգործություն դրսևորի։
Այս իմաստով երկու հարց Առաջին Նախագահին՝
Պարոն Առաջին Նախագա՛հ, Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների կատարումը և հատկապես ռազմական դրության պայմաններում հեղաշրջում չէ, ավելին վստահ եմ՝ թե՛ Նախագահ Քոչարյանի, թե՛ ձեր իսկ բերած օրինակների պատմությանը լավագույնս տիրապետում եք, ուստի ստացվում է՝ խեղաթյուրելով Իր խոսքերը՝ վերստին փորձում եք ապականել հանրային միասնությունն ընդդեմ դավաճանության ու դավաճանին փրկելու վերջին անհույս փորձերն եք անում. զուր մի ջանացեք՝ քիրվայական ձեր դեմքն այլևս արյամբ է ապացուցված։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը