Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությանը, որում վերջինս խոսում է Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարության վերաբերյալ։ Գրառման մեջ ասվում է․
«Օրեր առաջ հրապարակավ հայտարարեցի, որ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ ինչպես Արցախյան պատերազմի օրհասական օրերին, այնպես էլ հիմա հարկ եմ տեսնում Հայաստանի եւ Արցախի նախկին ղեկավարների միասնական ջանքերի՝ փրկելու համար, այս անգամ, Հայաստանը։
Այս համատեքստում երկրի առաջին նախագահը, կարծում եմ, զերծ պետք է մնա «պահի թելադրանքով արձանագրումներից», այլ առավել կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա։
Մենք չունենք ոչ շռայլություն, ոչ էլ ժամանակ զբաղվելու տեսական պատմագիտական վարժանքներով այլ երկրների ռազմական հեղաշրջումների կամ ազգային աղետների շուրջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը