03 03 2021

Արթուր Վանեցյանը մանրամասներ է հայտնում նախագահի հետ հանդիպումից



«Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ քիչ առաջ ավարտվեց:

Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նախագահի հետ քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են ԳՇ պետի ազատման դիումը ՍԴ ուղարկելուն. «Նախագահը լսեց մեր տեսակետները, ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»:

Վանեցյանն ասաց, որ նախագահը լսել է իրենց խոսքը, ասել է, որ այն որպես ի գիտություն կընդունի: Նա չի ասել, թե ինչու մինչև հիմա չի դիմել ՍԴ:

Նախագահի հետ չի քննակվել հանդիպումը, որը կայացել է Նիկոլ Փաշինյանի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ