«Եթե հիշում եք 2018 թվականի հայտարարվեց, որ Մարտի մեկի գործն ամբողջությամբ բացահայտված է, հետո գլխավոր գերագույն ստախոսը հայտարարեց, որ պարկուճների և այլնի խնդիր կա, դրա համար չեն կարողանում բացահայտել: Երեկ էլ մարտի մեկն իրենց համար տոն դարձած միջացառման ժամանակ հայտարարվեց, որ ֆոնն է բացահայտված:
Ես ձեզ ասեմ՝ Մարտի մեկի դատավարության ֆոնն իրոք բացահայտված է, բայց այն առումով, որ դա ունի հստակ աշխարհաքաղաքական ֆոն: Հիշե՛ք, թե ինչով էր զբաղված Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ, ավելի ճիշտ՝ ինչ էին պատվիրել աշխարհաքաղական շահառուները Փաշինյանին և թուրքական 5-րդ շարասյան մյուս ներկայացուցիչներին՝ քարոզել հայաստանցի- ղարաբաղցի հակադրություն, վարկաբեկել հայկական բանակը, որը հաղթանակ էր տարել Արցախում և քարոզել, որ Արցախը խոչընդոտում է ՀՀ քաղաքացիների բարեկեցիք կյանքին: Այս երք ուղություններով հսկայական քարոզչական աշխատանք է տեղի ունեցել, որտեղ Փաշինյանն ունեցել է իր կարևորագույն դերակատարումը»,- Բաղրամյան պողոտայում ասաց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը