Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հիմա նյարդերի պայքար է: Ամուր նյարդերի, ինչից առհասարակ չունի անիծյալ կապիտուլյանտը: Դա էր պատճառը, որ ժամեր անց հետ ուղարկեց Օնիկ Գասպարյանին ազատելու միջնորդությունը: Չմտածեց, չխորհեց, մի պահ կանգ չառավ, այլ իրեն բնորոշ հիստերիկ ոճով արագ արձագանքեց բունկերից կամ Սևանի ամառանոցից: Հասկանալի է, որ Ա.Սարգսյանը դիմելու է ՍԴ` ակնհայտ հակասահմանադրական որոշման մասով:
Հաշված օրեր ունեն ԱԱԾ պետն ու գլխավոր դատախազը: Հաշված օրեր... Թավիշը վերջանում է` բառի բուն իմաստով:
Պայքարի ընկերներիս, մեր քաղաքացիներին խնդրում եմ զինվել ամուր նյարդերով , համբերությամբ: Քիչ մնաց...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը