Պաշտպանության նախարարությունը Շուշիի ուղղության պատասխանատու հրամանատարի անունը տալու համար մեկ ամիս ժամանակ է խնդրում։ Այս մասին գրում է hraparak.am-ը՝ տեղեկացնելով, որ քախարարությանը գրավոր հարցում են ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ո՞վ է եղել պատերազմի ժամանակ Շուշիի պաշտպանության ուժերի հրամանատարը, ո՞ւմ է վստահված եղել այդ ուղղության պատասխանատվությունը: Նախարարությունից պատասխանել են․
«Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:
Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը