Այսօր բոլորիս համար շատ կարևոր օր է, մենք ապացուցեցինք, որ բանակի կողքին ենք, բանակն էլ մեր կողքին է: ՀՀ նախագահը իր քայլով ևս ապացուցեց, որ մտածում է մեր երկրի ժողովրդի և պետականության մասին. Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ուզում եմ, ոչ միայն, որպես «Հայրենիք» կուսակցության նախագահ, այլև պահեստազորի գեներալ, իմ շնորհակալությունը հայտնել ՀՀ զինված ուժերին և շնորհակալություն հայտնել մեր պատվարժան գեներալներին, սպաներին, ենթասպաներին և շարքայիններին՝ կեցցե հայոց բանակը, հայ ժողովուրդը և այն ուժեղ Հայաստանը, որն արդեն սկսում է ուղղել իր մեջքը և գրանցել նոր նվաճումներ, որին արժանի ենք:
Հարգելի գեներալներ, սպաներ, բոլորս ծառայել ենք մեր երկրին, ժողովրդին: Ծառայել բառը հասկանում ենք մենք, մենք ամեն օր, ժամ 7/24 ռեժիմով ծառայում ենք հայրենիքին: Բոլորս գիտենք, որ կյանքից թանկ միայն պատիվն է․ իսկ պատվից բարձր՝ միայն հայրենիքը: Հարգելի՛ գեներալներ, հարգարժան սպաներ, պատիվ ունենք խոսքը բոլորիս մասին է, մենք ցույց տվեցինք, որ պատիվ ունենք, կեցցե հայոց բանակը և պետությունը»,- ընդգծեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը