«Վերջին երեք տարիներին տարածաշրջանում ամենամարտունակ բանակը փորձեցին պարզապես փոշիացնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Նա նշեց, որ այս ընթացքում փորձեցին ստեղծել այն միֆը, որ Հայաստանի բանակը ոչ զինվոր ունի, ոչ բարձրաստիճան սպայակազմ և մանիպուլյացիաների միջոցով հրամանատարական կազմին փորձում էին լռեցնել:
«Պատերազմից հետո էլ իշխանական ուժը հայտարարում էր, որ պարտվել ենք, որովհետև բանակը և հայ զինվորը չի կռվել: Սա ուղղակի շարքային սիրկայություն էր բանակի նկատմամբ։ Այդ ամենից հետո ԳՇ հայտարարությունը բեկումնային էր և միայն բանակը կարող էր կանգնեցնել հայրենազրկման գործընթացը»,- ասաց Առաքելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը