26 02 2021

Մի քանի ամիս առաջ բունկերից բունկեր էր փախչում, հիմա հանրահավաք է անում․ Հռիփսիմե Առաքելյան



«Վերջին երեք տարիներին տարածաշրջանում ամենամարտունակ բանակը փորձեցին պարզապես փոշիացնել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում փորձեցին ստեղծել այն միֆը, որ Հայաստանի բանակը ոչ զինվոր ունի, ոչ բարձրաստիճան սպայակազմ և մանիպուլյացիաների միջոցով հրամանատարական կազմին փորձում էին լռեցնել:

«Պատերազմից հետո էլ իշխանական ուժը հայտարարում էր, որ պարտվել ենք, որովհետև բանակը և հայ զինվորը չի կռվել: Սա ուղղակի շարքային սիրկայություն էր բանակի նկատմամբ։ Այդ ամենից հետո ԳՇ հայտարարությունը բեկումնային էր և միայն բանակը կարող էր կանգնեցնել հայրենազրկման գործընթացը»,- ասաց Առաքելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ