26 02 2021

Ոստիկանի մահակը տանկի դեմ անզոր է. Վահե Եփրիկյան

Ոստիկանի մահակը տանկի դեմ անզոր է. Վահե Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 «Ոստիկանի մահակը տանկի դեմ անզոր է:

Երեկ հավանաբար ծախու դավաճանն ու իր պիղծ շքախումբը չհասկացան իրականությունը կամ վերստին չարաշահեցին ժողովրդին բախման չտանելու, իրավիճակը կտրուկ չսրելու, ցնցումներից խուսափելու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Բացատրեմ` բանակը սատարում է ժողովրդին ու պահանջում ձեր հրաժարականն, այլ խոսքով` կամ ինքնակամ եք գնում, կամ ժողովրդական ցասման ալիքը սրբում - սատկացնում է ձեզ, ինչին դուք, նույնիսկ ոստիկանության, դատախազաքննչական ու ԱԱԾ կատարածուներով հանդերձ, բնականաբար, չեք կարող որևէ բան հակադրել, որևէ կերպ դիմագրավել` բախման դեպքում բանակը պաշտպանելու է ժողովրդին, ու առնվազն հանցավոր միամտություն է կարծել, թե ժողովրդին լռեցնելու համար գործադրված ոստիկանի մահակը գործելու է տանկի վրայով. անհնար է պահել իշխանությունը, երբ ժողովրդի վահանը թեև դավաճանված, բայց դեռ կանգուն բանակն է:

Զուր եք կարծում` Արմեն Սարգսյանը կստորագրի Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու հրամանը, կձերբակալեք մի քանիսին, և այլն` այս ամենը միայն սրելու է իրավիճակը, քանզի բանակը ձերքայլական ուսապարկերը չեն, ժողովուրդը ձեր նենգադավ ամբոխը չէ, ուստի հրաժարականից ու անցնցում հեռացումից զատ ամեն հաջորդ գործողություն միայն սրելու է իրավիճակն ու ի վնաս ձեզ` իշխանափոխությունը միայն ձեզ է պետք` ժողովուրդն այլևս կարող է նաև հեղափոխությամբ իշխանությունը վերցնել:

Երեկ հարյուրավոր կարծիքներ եմ լսել իրավիճակը կտրուկ սրելու, մինչևիսկ ամենաուղիղ իմաստով վզներիցդ բռնելու ու պատերին ծեփելով, ասֆալտին փռելով` ձեզ իշխանությունից վտարելու մարդկանց պատրաստակամության մասին, այսօր գտնվեք առավել խոհեմ` համբերության արդեն լի բաժակն ուր որ է կթափվի, անհնար կլինի շուրջ չորս ամիս համբերող պահանջատիրության արդար ձեռքից փրկել ձեր լեշերը, հավատացեք` մինչևիսկ արդարացի դատաքննության իրավունքը ձեզ համար երազանք կդառնա:

Մեր երկու թշնամի պետությունների դրածոն մեր երկրում եթե տեղ ունի, ապա միայն բանտախցում:

Սթափվեք ու հանձնվեք, կապիտուլյանտի իշխանությունը կապիտուլացված է»:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ