25 02 2021

Զորակցում եմ Զինված Ուժերի անմիջական ղեկավարությանը․ Արա Զոհրաբյան

Զորակցում եմ Զինված Ուժերի անմիջական ղեկավարությանը․ Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Զորակցում Եմ Զինված Ուժերի անմիջական ղեկավարությանը

Հարգելի հայրենակիցներ,

Այսօր իշխանական որոշ ներկայացուցիչներ Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը որակեցին, որպես զինված հեղաշրջման փորձ: Մինչդեռ դա այդպես չի կարող լինել:

Եթե ինքներս մեզ այսպիսի հարց տանք, ինչ պետք է անեին Զինված ուժերը, եթե օրինակ պարզեին, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց վարքագծով ռազմական սպառնալիք են ստեղծում Հայաստանի Հանրապետության համար:

Մենք լավ գիտենք, որ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը Զինված ուժերի վրա է դնում Հայաստանի Հանրապետության սահմանները և անվտանգությունը պաշտպանելու պարտականությունը: Իսկ «Պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Զինված ուժերը որպես իրենց առջև դրված խնդիր պետք է բացահայտեն ռազմական սպառնալիքները և դրանց դիմակայեն:

Այս պայմաններում, Զինված ուժերի անմիջական ղեկավարության հայտարարությունը, դիմակայման ամենանվազ և ամենափափուկ գործողությունն էր: Մինչդեռ, կարող էր նաև ավելի կոշտ գործողություն լիներ կապված սպառնալիքի չափից:

Այս պարագայում ճիշտ է Զինված ուժերը պետք է պահպանեն, դրսևորեն քաղաքական չեզոքություն, սակայն ստեղծված իրավիճակում կարծում եմ, որ դիմակայման նման վարքագիծն ընդունելի է և իրավաչափ:

Այնպես, որ ես զորակցում եմ մեր Զինված ուժերի անմիջական ղեկավարությանը:

Լավ մնացեք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ