25 02 2021

Դիակը չունի որևէ լուրջ քաղաքական ու հանրային հենարան, չունի հեռանկար, չունի ներկա ու ապագա․ Ստեփան Դանիելյան

Դիակը չունի որևէ լուրջ քաղաքական ու հանրային հենարան, չունի հեռանկար, չունի ներկա ու ապագա․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Սխալ է այն տեսակետը, որ խնդիրը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի անձն է, հայտարարությունը ստորագրել են ՀՀ բանակի հրամանատարական կազմը՝ ԳՇ ղեկավարությունը, ստորաբաժանումների հրամանատարները, այսինքը բանակի ողջ ղեկավարությունը։

Քաղաքական Դիակը փորձում է առաջին պլան բերել ԳՇ պետի անձի խնդիրը, ինչը սխալ պատկեր է ստեղծում։ Հայաստանի Հանրապետության բանակը, քաղաքական կուսակցությունների մեծ մասը, խորհրդարանի երեք ֆրակցիաներից երկուսը պահանջում են Դիակի հրաժարականը։ Դիակին անհնազանդություն է հայտնում հանրապետության ղեկավարը՝ նախագահը։

 

Դիակը չունի որևէ լուրջ քաղաքական ու հանրային հենարան, չունի հեռանկար, չունի ներկա ու ապագա։ Դիակի տեղը քաղաքական դիակիզարանն է։

Մեր երկիրն ունի հեռանկարներ, զարգացման հնարավորություններ, սակայն մինչ այդ մենք պետք է այս անորոշ, անհույս վիճակից դուրս գանք։

Հ․Գ․ Ոչ ոք թող հույս չունենա, որ մենք, այդ թվում նաև ես, կհաշտվենք այն մտքի հետ, որ Դիակը մնալու է Հայաստանի ղեկավար։ Դա չի լինելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ