«Գլուխները պատով են տալու, թե կրակելու են ժողովրդի վրա, թող փորձեն կրակել, կամ անգամ ուժ կիրառել: Հասկանո՞ւմ եք՝ քաղաքական կուսակցությունների պայքար չէ այստեղ, չկա քաղաքականություն այս ամենի մեջ, մենք մշտապես փորձում ենք ամեն ինչ տանել դեպի սահմանադրական ճանապարհով հանգուցալուծման, ինչն այս իշխանությունները չեն ընդունում: Մենք էլի այսօր կոչ ենք անում մնալ սահմանադրության շրջանակներում, բայց եթե իշխանությունները փորձեն սադրել, ուժ կիրառել, չլսել ժողովրդի պահանջը, ես չգիտեմ ինչ է լինելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը