«Ռազմագերիների հարցը 24 ժամ մեր առաջնահերթության ներքո է։ Միջգերատեսչական հանձնաժողովն աշխատում է բոլոր ուղղություններով։ Եթե նկատել եք, միջազգային ճնշումը հետզհետե աճում է։ Գերիների հայրենադարձության արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար, և մենք լիահույս ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ պատանդառության քաղաքականությունից և դրական լուծում շկտա հումանիտար այս կարևորագույն հարցին»,-ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը։
Ժամկետների հետ կապված՝ նախարարն ասաց, որ պետք է համբերությամբ լցվել և լավատես լինել, քանի որ ամեն ինչ արվում է ոչ միայն իշխանությունների, միջգերատեսչական հանձնաժողովի, այլ նաև միջազգային գործընկերները շատ մեծ ջանքեր են գործադրում։
Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում որոնողական աշխատանքների դադարեցմումը Արա Այվազյանը բացատրում է կլիմայական վատ պայմաններով։
«Վստահ եմ, որ մոտ օրերս եղանակի բարելավման արդյունքում նորից կսկսվեն աշխատանքները»,-ասաց նախարարը։
Իր պաշտոնանկության մասին լուրերի հետ կապված Արա Այվազյանը նշեց, որ շարունակում է աշխատել ակտիվ ռեժիմով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը