22 02 2021

Ամենաանբարոյական արարքներից մեկը աղետների ու պատերազմների արհավիրքների պատճառով ուրիշների դժբախտության վրա հարստացողներն են

Ամենաանբարոյական արարքներից մեկը աղետների ու պատերազմների արհավիրքների պատճառով ուրիշների դժբախտության վրա հարստացողներն են

Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․

Ամենաանբարոյական արարքներից մեկը աղետների ու պատերազմենրի արհավիրքների պատճառով ուրիշների դժբախտության վրա հարստացողներն են: Նման մարդիկ որպես կանոն բարոյական որևէ արժեհամակարգ ու սկզբունք չունեն՝ ընդունակ են յուրաքանչյուր ստորության։
 
Մեր հանրությունը դժբախատաբար նման մարդկանց շատ է ճանաչում։
 
Արցախյան 2 պատերազմներն ու 1988թ․ աղետալի երկրաշարժը ուրիշիների դժբախտության վրա հարստացած վիժվածքներ շատ են ծնել՝ ոմանք Արցախ-Հայաստան տրանզիտով զինվորի բերանից, բյուջեից, բանակից գողանալով նախնական կապիտալ էին կուտակում, ոմանք էլ երկրաշարժից հետո դագաղները ավտոմեքենաների վրա դրած դիակապտությամբ ու ավերակների թալանով էին զբաղված կամ աղետից տուժած ազգաբնակչությանը ուղարկվող օգնությունն էին սերմացու գողացող մկան նման թալանում ու տանում՝ բարձր մակարդակով։
 
Եթե այդ մարդկանց, դատարանի վճռով, գնդակահարության պատի տակ կանգնեցնեին, կարող է տարիների ընթացքում այսքան թալանչի ավազակ չբուծվեր, օդն այսքան չաղտոտվեր 1990-ականների կեսերին ո՞ւմ էին գյումրեցիներն կնքել «Հրեշ Անդո» աունով ու ի՞նչ պատճառով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ