«Հաճախ չեմ հասկանում, թե՛ քաղաքական իշխանությունների, թե՛ վերջերս նաև իրավապահ մարմինների գործունեության տրամաբանությունը: ԱԱԾ-ն վերջին օրերին իրականացրել է գործողությունների մի շղթա, որը կարծում եմ՝ երկար տարիներ որպես սև խարան մնալու է ԱԱԾ պատմության մեջ: Փաստորեն, նրանք Հայաստանի Հանրապետության առջև ծառացած այս լրջագույն խնդիրների պայմաններում, որոնցից մեկը դավաճան ղեկավար ունենալն է, իրականացնում են ինչ-որ ֆեյքի հետ կապված գործողություններ»,- Yerevan.Today-ի տաղավարում անդրադառնալով վերջին ձերբակալություններին, ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը