22 02 2021

Ինչպե՞ս կարող են նույն ազգանունը կրել հերոս և տականք․ Վահե Եփրիկյան

Ինչպե՞ս կարող են նույն ազգանունը կրել հերոս և տականք․ Վահե Եփրիկյան

Փաստաբան Վահե Եփրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նախագահ Քոչարյանը 2008թ. մարտի 1 ֊ին պահպանեց սահմանադրական կարգը, փրկեց երկիրն արհավիրքից, որում այժմ ենք ապրում, բայց այսօր մեղադրյալի աթոռին է Նա՝ իշխանության են եկել Մարտի 1 ֊ի արյան վրա ձեռքերը տաքացրածներն, ովքեր, բյուրավոր Տղերքի սպանությամբ մի ողջ պետություն մսխած, վերստին ի դեմս Քոչարյան *անդոնի՝ Վազգեն Սարգսյանի այն նույն ինքնակոչ ընկերոջ, ով պատերազմին թալան էր անում, ով, Վազգենի դին ԱԺ ֊ում չսառչած, աթոռակռվի էր ելել, պաշտոն բաժանում, վերստին սպառնում են քաղաքացուն՝ կրակ բացելու պատրաստակամությամբ։

Հիմա գլուխներդ մտա՞վ՝ ով մատաղ արեց այդ տասը մարդկանց, ով է թալանչին և մարդասպանը ...

Ինչպե՞ս կարող են նույն ազգանունը կրել հերոս և տականք ...»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ