20 02 2021

Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը օր առաջ պետք է հրաժարական տա․ Արտակ Թովմասյան

Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը օր առաջ պետք է հրաժարական տա․ Արտակ Թովմասյան

 Արտակ Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայաստանը մտնում է վճռորոշ փուլ։

Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օր առաջ պետք է հրաժարական տա:

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է պայքարի իր ազատության, իր իրավունքների համար, որպեսզի վերականգնի Հայաստանում խոսքի, մտքի, կամքի ազատությունը և վերագտնի իր ազգային արժանապատվությունը:

Եկել է սառը և սթափ մտածելու ժամանակը։ Մեր պետականությանը սպառնացող անվտանգային խնդիրներն օր օրի ավելի են ահագնանում, մեր տնտեսությունը փլուզման եզրին է, կասկածի տակ է մեր պետականությունը...

Ու չկարծեք, թե սա չափազանցություն է։

Սա ցավալի իրողություն է, որը պետք է ընկալի յուրաքանչյուր քաղաքացի:

Պատմությունը ցույց է տվել, որ մեր ուսյալ ազգը համատարած խավարի մեջ մշտապես գտել է լույսի ուղին և քայլել դրան ընդառաջ։

Ոչինչ չի փոխվել։

Մենք կարող ենք նոր հաղթանակներ կերտել։

Մենք կարող ենք մեր կամքը թելադրել։

Մենք կարող ենք վճռորոշ խոսք ասել ու գտնել մեր հաջողության բանաձևը:

Հավատացած եղեք՝ ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ։

Մեր հաղթանակն անկասելի է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ