19 02 2021

Այս մեկ ու կես ամիսը տևական ժամանակ էր, որպեսի հասարակությունը կարողանար շոկից դուրս գալ․ Արթուր Ղազինյան



1.5-2 ամիս Հայրենիքի փրկության շարժումը մասայական միջոցառումներ չի իրականացրել, քանի որ հասարակությունը պատերազմից հետո շոկի մէջ էր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեեկավար Արթուր Ղազինյանը։

«Այս մեկ ու կես ամիսը տևական ժամանակ էր, որպեսի հասարակությունը կարողանար շոկից դուրս գալ, գիտակցեր աղետի ծավալը և հանձնառություն ստանձներ իրավիճակը շտկելու և Հայաստանում հայկական շահի վրա հիմնված իշխանություն ձևավորելու համար։ Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանում բոլոր որոշումները կայացվում են ադրբեջական, թուրքական շահերից ելնելով, դա պետք է ավարտվի, մեր խորին համոզմամբ, քրեական գործի հարուցմամբ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ