17 02 2021

Փաշինյանը կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրել էր ավելի շուտ, քան այդ մասին հայտարարվեց․ Էդգար Ղազարյան



Բացի ուժային որոշ կառույցների կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող անձնական, ֆիզիկական պաշտպանության հանգամանքներից մեր հասարակական կյանքում գոյություն չունի երկրորդ գործոնը, որը կարող է Փաշինյանին պահել իշխանության: Ամենից լավ դա ինքն է հասկանում։ Ասուլիսում ասել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրել էր ավելի շուտ, քան այդ մասին հայտարարվեց, և ինքը, բնականաբար, հասկանում էր՝ ինչ հետևանքներ է դա ունենալու. «Այսինքն, նա ավելի շուտ էր ստորագրել, քան Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները: Նրանք այդ փաստաթուղթը ստորագրեցին էկրանների առջև, Նիկոլ Փաշինյանը չկար: Նա նախապես էր ստորագրել:  Հասկանում եմ ինչու. խնդրել էր, որպեսզի ստորագրի ու գնա պատսպարտվի:  Նա հասկացել է, որ եթե դա անի ուղիղ եթերում, ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար: Հայտարարությունը ստորագրող մյուս երկու առաջնորդները նման խնդիր չեն ունեցել»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ