16 02 2021

Դավաճանը փոխում է մեր սահմանները, հանձնում է թշնամուն մեր շեներն ու գյուղերը. Աբգար Ափինյան



«Մեր երկիրը վտանգի մեջ է, դավաճանը փոխում է մեր սահմանները, հանձնում է թշնամուն մեր շեները, մեր գյուղերը, հիմա էլ արդեն մեր ճանապարհները, թուրքական դրոշը ծածանվում է մեր շեների վրա: Նույն թուրքն է այսօր դրոշ ծածանում Հայաստանում, նույն այն թուրքը, ով տարիներ առաջ փախչում էր սողեսող մեր ոտքերի տակ: Ես դիմում եմ իմ գրչակից ընկերներին, մեր գրողներին, դիմում եմ իմ բարեկամներին, արվեստի մարդկանց, իմ հազարավոր ուսանողներին, որոնց հետ ճանապահ եմ անցել տարիներ շարունակ: 

Սիրելի ընկերներ, հարազատներ, ես կանչում եմ ձեզ Ազատության հրապարակ: Ես այստեղ էի 1988-ին, երբ մեր վիճակը շատ ավելի ծանր էր, քան այսօր: Դուք եկաք, միացաք և մենք միասնությամբ հաղթեցինք: Ես ձեզ կրկին հրավիրում եմ Ազատության հրապարակ, որովհետև համոզված եմ՝ հաղթելու ենք միասնությամբ, և թշնամին վանվելու է մեր երկրից: Փետրվարի 20-ին՝ ժամը 15.00-ին, ես ձեզ սպասում եմ այստեղ՝ Ազատության հրապարակում»,- իր ելույթում նշում է Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ