Պարոն Սիմոնյան, դուք ազնի՞վ եք զրպարտության և վիրավորանքի դեմ պայքարի ձեր նպատակներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին ԱԺ-ում քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ դիմելով օրինագծի հեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն ՍԻմոնյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես ընդհանրապես, միշտ ազնիվ եմ և կարող եմ ասել, որ շատ-շատերը, այդ թվում նաև հաճախ դուք, ինձ նույնիսկ հնարավորություն չեք տալիս ազնիվ չլինելու, եթե ես դա ցանկանամ»:
Անի Սամսոնյանն էլ արձագանքեց. «Ես ուրախ եմ, պարոն Սիմոնյան, ձեր վերածննդի համար»:
Մանւրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը