09 02 2021

Ադրբեջանը և Թուրքիան երբեք թույլ չեն տալու, որ Հայաստանը տնտեսական շահ ունենա․ ադրբեջանագետ



Եթե դու սուտ ես խոսում, որ այդ տարածքները ադրբեջանական են, դա չի նշանակում, որ դու դրանից խաղաղասեր ես դառնում, վերջը դուք սուտ եք խոսում, որովհետև կարելի է բացել քարտեզներով և պատմության դասագրքերով ցույց տալ, որ սուտ է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

«Ճանաչել ադրբեջանցիներին և թուրքերին և սխալ իլուզիաներ և պատրանքներ ունենալ իրենց մասին, տարբեր է։ Մենք՝ փորձագետներս իրենց իմանալով գիտենք ինչպես են մեզ պատկանող մշակութային արժեքները գողանում։ Այդ ամենը տարիներ շարունակ տեսել ենք, գիտենք և երբ փորձում ենք դա բացատրել մարդկանց, որոնք ասում են լավ, իրար հետ կապրենք ինչպես սովետական շրջանում, փորձում ենք բացատրել որ վաղուց սովետական շրջանը չի, և վաղուց ադրբեջանցին  այն չէ ինչ հիշում եք սովետական միությունից»,- ասաց փորձագետը։

Մանրամասն՝ տեսաննյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ