06 02 2021

Այս երկուսուկես տարվա ընթացքում շահեցինք ոչինչ, կորցրեցինք գրեթե ամեն ինչ. Վազգեն Մանուկյան



 

«Անկախ պետություն կառուցվեց, հզոր բանակ, մենք ունեցանք հաղթանակ, մենք կարողացանք փրկել և ազատագրել ցեղասպանությունից հետո մնացած միակ կղզյակը, որը բնակեցված էր մեր արյունակիցներով՝ հայերով, Արցախը: 

Մենք որոշակի քայլեր արեցինք, որպեսզի հասարակությունը լինի ազատ, բայց ավաղ այդ ճանապարհին մենք նաև ունեցանք շատ չկատարված խնդիրներ: Այն հասարակությունը, որը կառուցվեց չէր բավարարում այն պայմաններին, այն երազանքներին, որը մենք ունեինք»,- երիտասարդների հետ հանդիպմանն ասել է  «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ