7or.am-ի խմբագիր Արեգնազ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հիշո՞ւմ եք, որ տիկին Էրատոն և իր կողակից մարդկային խզբզանքը մինչ Արցախը հանձնելը միշտ իրար հետ էին շրջագայում ամբողջ երկրով մեկ ու երկրից դուրս։ Նրանց նույնիսկ չէին էլ հուզում քննադատությունները, որ վարչապետի կինն ու ընտանիքի մյուս անդամներն ինչո՞ւ պետք է անիմաստ գումար վատնեն պետական բյուջեից իրենց հաճույքների համար։
Դե ինքնաթիռի բազկաթոռը մեկ է՝ դատարկ թռնելու էր, անկողինն էլ դատարկ էր մնալու։
Ավելին, տիկին Էրատոն իր խամաճիկին ուղեկցում էր անգամ ներքին այցերի դեպքում և ժամանակին դեղ էր հասցնում նրան՝ փորձելով հաբը թաքուն մտցնել տաբատի գրպանը, որ նշանակված ժամին խմի ու ինքնատիրապետումը չկորցնի։
Իսկ ահա Արցախը «դժբախտ և դժգույն» դարձնելուց հետո հանցագործ ամուսինները մեկ օր անգամ միասին չեն շրջագայել։
Օրինակ երեկ ինքնաթիռի էդ խեղճ բազկաթոռը դատարկ է թռել Ղազախստան, իսկ թուրքական հյուրանոցում տեղակայված թուրքի հարճի անկողինը դատարկ է մնացել՝ առանց բարոյական աջակցության վարպետ տիկին խուրջինի։
Էլ չեմ ասում էն ժանգոտող ուղղաթիռի մասին, որ Աշոտիկի ծառայության օրերին ամբողջ չալոյաթիմով ամիսը մի քանի անգամ շահագործում էին Արցախ գնալու համար՝ իբրև թե մետաղաջարդոնի չվերածելու անկեղծ մտահոգությամբ։ Իսկ Արցախը թուրքին հանձնելուց հետո դավաճանների ընտանիքը մեկ օր անգամ ոտք չի դրել այնտեղ՝ դե տվեցին, գլուխներն ազատեցին, Աշոտիկնն էլ իր հավեսին պար է գալիս տարօրինակ ռիթմերի տակ, էլ ուղղաթիռն ո՞ւմ է հետաքրքիր որ։
Հա, բայց սա չի նշանակում, որ մադամ խուրջինը համեստորեն նստած է տանը և սգում է հազարավոր երիտասարդների մահն ու հայրենիքի կորուստը։ Չէ՛, նա է՛լ ավելի հաճախականությամբ ու ճոխությամբ է շրջագայում ու կայֆեր անում, բայց արդեն առանց ամուսնու։ Չգիտեմ՝ ինչու է այդպես։
Մանրուք է թերևս, բայց արձանագրել արժե»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը