ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրում է․
«Գոյություն ունի պարզ ճշմարտություն. ձեռք են մեկնում, օգնում են, խորհուրդներ են տալիս նրան, ով ուզում է և ունակ է ստանալ այդ խորհուրդ/աջակցությունը, հասուն է արդեն...
Հիմա, երբ շուրջ 3 ամիս ամենատարբեր բնագավառների հայտնի, փորձառու ներկայացուցիչներ բացատրում են, ներկայացնում, փաստերով հավասարակշռված վերլուծում, հասարակության մի ստվար զանգված միևնույն է մնում է իր հին, մեղմ ասած՝ անտրամաբանական կարծիքին, լրջագույն հարց է առաջանում. իսկ մեր հանրությունը ուզու՞մ է լավ ապրել, թե՞ նպատակը զուտ գոյն է։
Ուզում ենք լինել ա՞զգ, թե՞ ժողովուրդ։ Մտածենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը