28 01 2021

Ամբողջ հայությունն է այսօր վտանգված՝ և՛ Արցախում, և՛ սփյուռքում. Մովսես Հակոբյան. News.am

Ամբողջ հայությունն է այսօր վտանգված՝ և՛ Արցախում, և՛ սփյուռքում. Մովսես Հակոբյան. News.am

News.am-ը գրում է․ «Բանակը հզորացնելու համար պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մովսես Հակոբյանը։

Նա շնորհավորեց Հայոց բանակի 29-րդ տարեդարձը. «Մաղթում եմ՝ այս կարգավիճակը, որն ունի մեր բանակը, շատ արագ կարողանա դուրս գալ այդ կարգավիճակից։ Մեր բանակը պետք է նորից վերադառնա եւ հաղթական ուղի ունենա։ Մենք բոլորս պետք է աջակից լինենք մեր բանակի հզորացմանը»։

Հարցին՝ ի՞նչ պետք է անել Հայոց բանակը հզորացնելու համար, գեներալն ասաց. «Բանակը հզորացնելու համար պետք է իրավիճակը ճիշտ գնահատել։ Որեւէ ժամանակ չի խանգարում բանակը հզորացնելուն։ Կարելի է հիմա էլ սկսել»։

Անդրադառնալով քաղաքացիներին զենք տրամադրելու հայտարարություններին՝ Մովսես Հակոբյանն ասաց. «Որոշելու խնդիր է դա։ Ես դրան դեմ չեմ»։

Հարցին՝ արդյոք Հայաստանի սահմանները այսօր պաշտպանվա՞ծ են, գերենալն ասաց. «Վախենում եմ գնահատական տալ։ Ամբողջ հայությունն է այսօր վտանգված, Արցախում, սփյուռքում էլ է վտանգված։ Հայրենիք եթե չունենան, իրենց անվտանգությունը վտանգված է նաեւ սփյուռքում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ