27 01 2021

Եթե վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է ՀՀ-ում․ Ռոբերտ Քոչարյան



Սովորաբար ի՞նչ է անում մեկ պետություն թշնամի համարվող պետության դեմ։ Կա դասական փաթեթ․ առաջինը՝ պառակտել հասարակությունը, երկրորդը՝ թուլացնել բանակը և անվտանգային բոլոր համակարգերը, երրորդը՝ անվստահություն սերմանել պետական ինստիտուտների նկատմամբ, և չորրորդը՝ փչացնել հարաբերությունները բարեկամ պետությունների հետ։ Այդ 4 գործողություններից ո՞ր մեկը չի արել ՀՀ վարչապետը։ Մեծ ջանասիրությամբ, հետևողականորեն արվել է ամեն ինչ։ Այս մասին politik.am, hayeli.am և yerevan.tody լրատվականներին տված հարցազրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք պատերազմի օրը չգիտեինք, որովհետև անվտանգության համակարգը հանձնարարություն էր ստանում սատանա փնտրել, այլ ոչ թե թշնամու գործակալական ցանցը հայտնաբերել Հայաստանում։

Չի կարող մի երկրում այսքան ստերից հետո հավատի բեկոր մնալ պետական ինստիտուտների նկատմամբ։ Խոսքը մոտ 3 տարվա ստերի մասին է։

Հարևան երկրների հետ հարաբերությունների հետ կապված՝ գիտեք՝ ինչ խնդիրներ ենք ունեցել ՌԴ և Իրանի հետ։ Այս ողջ դասական փաթեթը իրականացվել է Հայաստանում։ Չեմ կարող ասել, թե այս իշխանությունը թուրքական գործակալներ են, բայց ես կարող եմ ասել մի բան՝ եթե Հայաստանի վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է ՀՀ-ում։ Պատահականությու՞ն է, թե՞ օրինաչափություն, չարամտությո՞ւն է, թե՞ չհասկանալով է արված՝ մեծ հարց է, որը պետք է պարզել։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել, որ այո, այստեղ կա լրջագույն խնդիր, որը պետք է բացահայտել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ