26 01 2021

Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի. Աշոտյան

Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»։ Քիչ առաջ դավադիր սրիկաների կառավարությունն ավարտեց եվրաբոնդերի թողարկումը 750 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։ Այսպիսով Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի!

Այն իշխանազավթումից հետո աճել է մոտ 2 մլրդ-ով կամ ՀՆԱ-ի նկատմամբ 11%-ով։ Հայաստանի պետականությունը անդունդն է գլորվում՝ բոլոր ուղղություններով։ Ի դեպ, ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ նոր թողարկված եվրաբոնդերի գնորդների շարքում ներկայացված է նաև թուրք-ադրբեջանական կապիտալը։

Պահանջում եմ հրապարակել մեր արտաքին պարտքի նոր տերերի ամբողջական ցուցակը։ Մենք պետք է իմանանք՝ արդյո՞ք թուրքերը չոքել են նաև մեր ֆինանսական անվտանգության կոկորդին։ Սա ազգային անվտանգության նոր մարտահրավեր է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ