25 01 2021

Ի՞նչ իմաստ ուներ գործուղվել Ստրասբուրգ, երբ գերիների հարցը չկարողացան ներառել օրակարգում. Մելոյան

Ի՞նչ իմաստ ուներ գործուղվել Ստրասբուրգ, երբ գերիների հարցը չկարողացան ներառել օրակարգում. Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը նախընտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը։ Վերոնշյալը մի կողմից հերթական անգամ ընդգծում է Եվրոպական կառույցների անկհայտ կանխակալ վերաբերմունքը, մյուս կողմից՝ արձանագրում ՀՀ դիվանագիտության, այս անգամ՝ խորհրդարանական դիվանագիտության հերթական տապալումը։

Ի՞նչ իմաստ ուներ մի ամբողջ պատվիրակությամբ ՀՀ հարկատուների հաշվին գործուղվել Ստրասբուրգ, երբ շատ երկրների խորհրդարանական պատվիրակություններ այդ նիստին մասնակցում են հեռակա կարգով, արդյունքում էլ՝ հայկական պատվիրակությամբ չկարողանալ անգամ առաջնահերթություն ունեցող ռազմագերիների հարցը ներառել ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովի օրակարգում։

Եւ, ընդհանրապես, պետք է պարզել՝ գոնե փորձ եղե՞լ է գերիների հարցն օրակարգային դարձնելու ուղղությամբ։

Հ. գ. Դե իրենց խնդիրները ճանապարհորդելն ու ընդդիմությունն են»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ