ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Այս պատերազմի զոհերը դարձան մեր համազգային ցավի, Ազգային ողբերգության, Հայրենիքի կորստի դեմ պայքարի ելած նահատակներ: Նրանք չգիտեին, որ Հայրենիքը կարող է կորսվել նաև ղեկավարների ապաշնորհ ու դավաճան լինելով: Նրանք հավատացել ու հավատում են, որ Հայ Ժողովրդի միակ փրկությունը իր հավաքական ուժի մեջ է: Նրանցից յուրաքանչյուրի հիշատակը պետք է վերարժևորենք ու միշտ փառքով պսակենք, որովհետև նրանք գնացին Հայրենիքը պաշտպանելու:
Նրանք զոհվեցին նաև այն բանի համար, որ Հայ Ժողովուրդ հասկանա, որ չի կարելի Ազգի և պետության ճակատագիրը վստահել բախտախնդիր ապիկարներին ու օտարերկրյա գործակալներին: Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը: Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա: Իսկ Արցախը՝ դարձավ Հայաստանի դավաճան «կառավարության» մատաղացու գառը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը