21 01 2021

Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը. Արփինե Հովհաննիսյան

Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը. Արփինե Հովհաննիսյան

News.am-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավար, արդարադատության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ խորհրդանշական է, որ երեկ՝ Ջո Բայդենի երդմնակալության օրը, խորհրդարանում Փաշինյանը «ստի հերթական շքերթը» կազմակերպեց:

«Նա եւ հակառուսական թիմը չծուլացան քար գցել Ռուսաստանի բոստանը: Պատասխանելով Հայաստանի համար առավել ընդունելի պայմաններով ԼՂ հարցով համաձայնագրի մասին հարցին, ինչի մասին խոսել է ՌԴ նախագահը, նա սկսեց հերքել Վլադիմիր Պուտինի ասածները»,-նշեց նա՝ հիշեցնելով, որ Պուտինն ավելի վաղ հայտարարել է, որ հոկտեմբերի 19-ին հնարավորություն է եղել փաստաթուղթ ստորագրել, որի դեպքում Շուշին կմնար հայկական Ադրբեջանից փախստականների վերադարձի պայմանով: «Սակայն ոչ ոք այնտեղ չէր վերադառնա: Փաշինյանը կրկին դա հերքել է, ավելին, Շուշին ադրբեջանական քաղաք անվանել: Դավաճանը մնում է դավաճան…Իր հերթին, մեկ այլ հակառուսական գործիչ Հովհաննես Իգիթյանը հայտնել է, որ գերիների հարցի լուծումը Պուտինի մեկ զանգի խնդիր է:

Այդպիսով, եւս մեկ անգամ խոսելով Ռուսաստանի մասին: Դա թյուրիմացություն է, եւ «հիմարների թիմը» ոչ մի կերպ չի կարող բացատրել՝ ինչու ենք մենք հարկ վճարում, ինչու են նրանք աշխատավարձ ու պարգեւավճար ստանում, եթե ամեն ինչ լուծում է Ռուսաստանը: Եվ հերթական ապտակը եղավ այսօր: Իշխանությունները շարունակում են շահարկել մարդկանց էմոցիաները: Նախ հայտարարում էին, թե անհետ կորածների եւ ռազմագերիների թիվը պետական գաղտնիք է, ապա փորձում վստահեցնել, որ այդ տվյալների հրապարակումը վնաս չի հասցնի նրանց վերադարձին, իկս այսօր արդեն ռուսական կողմը հրապարակեց հայտարարություն 2300 անհետ կորածի մասին, իսկ դա նշանակում է, որ զոհերի թիվը գերազանցում է 6 հազարը: Իշխանությունները որերորդ անգամ ապտակ ստացան: Նրանք չեն փոխում հակառուսական գիծը, եւ այդ տրամադրությունը պահպանվում է»,-ասաց Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ավելի քան 2,3 հազար մարդ է դիմել անհետ կորածների հարցով օգնության համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ