17 01 2021

Թասիբի ճգնաժամ․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ի մասին

Թասիբի ճգնաժամ․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ի մասին

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Բանավոր փոխըմբռնման» արդյունքում իշխանությունը նախկին Ղուբաթլուի և Զանգելանի (Քաշաթաղի շրջան)՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածները, ինչպես նաև՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնում է Ադրբեջանին, ԱԱԾ-ն որևէ ձևով չի արձագանքում, իսկ այդ տարածքները հանձնած իշխանության «քաղաքական դիակներին» օպերատիվ իր պաշտպանության տակ է վերցնում։

Դուք նույնիսկ չարձագանքեցիք, երբ Արցախի նախագահը երկու ամիս առաջ հրապարակային հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից, իսկ հիմա խրոխտ-խրոխտ տեքստեր եք գրում։ Թասիբի ճգնաժամ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ